Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               

Թրամփը կներկայացնի ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Թրամփը կներկայացնի ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը
18.12.2017 | 13:35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կներկայացնի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, ուր, ըստ տեղեկությունների, կոշտ մոտեցումներ են ամրագրված Չինաստանի նկատմամբ:

Իր անունը հրապարակել չցանկացող ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ռազմավարությունը արտացոլելու է Թրամփի «Նախ և առաջ Ամերիկան» («America First») նախընտրական կարգախոսը, և փաստաթղթում Չինաստանը բնութագրվելու է տնտեսական ագրեսիա իրականացնող մրցակից: Երևանի ժամանակով, Դոնալդ Թրամփը ելույթ կունենա այսօր ուշ երեկոյան՝ ժամը 23-ին:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ